▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մերոնք դրսում». Մովսիսյանը, Մխիթարյանը և Մարկոսը` մեկական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից աչքի ընկան Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանը և Մարկոս Պիցելլին: Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ «Սպարտակ»-«Ամկար» (1:0) մրցավեճում, Մխիթարյանի գոլն օգնեց Դորտմունդի «Բորուսիային» 4:0 հաշվով հաղթել «Հերտային», իսկ Մարկոսը դարձավ գոլի հեղինակ «Ակտոբե»-«Իրտիշ» (3:0) մրցավեճում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Զենիթ»-«Դինամո»`2:4, չի մասնակցել հանդիպմանը:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Արտակ ԵդիգարյանԼիտվայի առաջնություն, «Ատլանտաս»-«Ժալգիրիս»՝ 0:1, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 69-րդ րոպեին:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Յաբլոնեց»՝ 3:0, չի մասնակցել հանդիպմանը:

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Սպարտակ Սեմեյ»-«Կայրաթ»՝ 2:5, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 54-րդ րոպեին:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Կրասնոդար»-«Անժի»՝1:0, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Մետալուրգ» Զապորոժյե՝2:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 79-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Հերտա»-«Բորուսիա» Դորտմունդ՝ 0:4, մասնակցել է ամբողջ հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է դուրս եկել 89-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Ակտոբե»-«Իրտիշ»՝ 3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 52-րդ րոպեին, դարձել է գոլի հեղինակ:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Ամկար»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, դարձել է գոլի հեղինակ, փոխարինվել է 83-րդ րոպեին:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Թերեք»-«Վոլգա»՝ 2:0, չի մասնակցել հանդիպմանը:

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի առաջնություն, «Ուրալ»-«Կուբան»՝ 2:1, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

ՀՖՖ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին