▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեր հեռախոսներն ԱԱԾ-ն լսում է, լավ է՝ կկրթվեն, սաղմոսներ կքաղեն». Բագրատ Սրբազան

«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: «Շնորհակալ եմ իրենց, որովհետև կրթվում են, սաղմոսներ են քաղում Առակաց գրքից, Նոր Կտակարանից, պատգամներ, քարոզներ լսում»,- հավելեց նա:

***

Երթի մասնակիցները Հրազդանից դեպի Սոլակ գյուղ ճանապարհն անցնում են մեքենաներով: Սոլակ գյուղում նախատեսված է քննարկում-հանդիպում բնակիչների հետ: Ըստ Բագրատ Սրբազանի, նախապես հատկացված է եղել մեծ տարածք, սակայն իշխանությունն սպառնացել է տարածքի տիրոջը, նա էլ հրաժարվել է պայմանավորվածությունից: Այժմ հանդիպումը կանցկացվի մեկ այլ տարածքում:

***

***

***

***

***

***

Տավուշից մեկնարկած շարժմանն են միացել եզդիական համայնքի ներկայացուցիչները: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը` նշելով, որ եզդիական համայնքի ներկայացուցիչները իրենց են միացել նաև Կիրանցում, Նոյեմբերանում:

«Հայաստանը նաև ձեր պետությունն է, դուք մեծ վաստակ ունեք Հայաստանի կյանքում, դուք մասնակցել եք բոլոր պատերազմներին, դուք մեզ հետ մի ամբողջ եք, ոչ թե փոքրամասնություն»,- ասաց Սրբազանը:

«Եզդիները պատմության ընթացքում եղել են հայերի միակ անդավաճան եղբայրները` կիսերով պատմության ամբողջ դառնությունը»,- հավելեց եզդիական համայնքի ներկայացուցիչ, իրավապաշտպան Այսեր Իսայանը:

***

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանից «Հրապարակը» հետաքրքրվել է, թե ինչ դիրքորոշում ունի Բագրատ սրբազանի սկսած շարժման վերաբերյալ, միանո՞ւմ է․ «Իհարկե, մենք հավատում ենք, մենք միացել ենք՝ այն հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Չավուշյանը։
Դիտարկմանը, որ Բագրատ սրբազանն այժմ պայքարում է, որ Տավուշի գյուղերը՝ Կիրանցը, Ոսկեպարը, Բերքաբերն ու մյուս գյուղերն Աղավնոյի ճակատագրին չարժանանան, չհայաթափվեն, և հարցին, թե ինքն ինչո՞վ կօգնի Բագրատ սրբազանի շարժմանը, Անդրանիկ Չավուշյանը պատասխանել է․ «Մենք մեր ֆիզիկական ներկայությամբ կօգնենք։ ՀՀ քաղաքացի լինելով՝ մենք մեր պարտքն ենք համարում։ Այն ժամանակ մեր կողքը, ցավոք, շատ քիչ մարդ կար, ժողովրդի կոչը որ եղավ, ուրեմն մենք պետք է լինենք ոսկեպարցիների, կիրանցեցիների կողքը։ Կոչով չէ, որ պետք է գանք, արյան կանչը պետք է կանչի։ Հայրենիքը վտանգված է, այն ժամանակ պայքարում էինք, որ Աղավնոն չտրվի, հիմա շարունակական բնույթ է կրում, և այս զիջողական դիրքը պիտի փոխվի»,- պատասխանել է Չավուշյանը։

***

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի ժամանակ մասնակիցները նշեցին, որ առջևում ոստիկանական մեծաթիվ մեքենաներ կան: Համացանցում ևս տեսանյութ է տարածվել

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Հաշվի առնելով Բագրատ Սրբազանի հայտնած տեղեկությունը, որ երթի առջևում ոստիկանական զորքերի կուտակում կա՝ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել․
Սրբազանի առաջնորդությամբ ընթացող հավաք-երթը Հավաքների ազատության մասին օրենքով սահմանված կարգով գրավոր իրազեկված է համապատասխան համայնքների ղեկավարներին և ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարներին։ Ուստի հավաք-երթն ամբողջութմամբ օրինական է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել հավաք-երթի բնականոն ընթացքը։
Ոստիկանության կողմից հավաք-երթի ընթացքին միջամտելու ցանկացած փորձ կլինի օրենքի խախտում»։

***

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցո՞ւմ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով նախատեսված հանցանք` ծանրացնող հանգամանքներով։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, մյուս հոգևորականների, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանության ակնհայտ ուղղորդմամբ տարվում է կեղծիքների ու վիրավորանքների ամոթալի, անարժանապատիվ արշավ։ Այդ արշավը նաև այն քաղաքացիների նկատմամբ է, ովքեր աջակցում են Բագրատ Սրբազանին։ Սա ժողովրդավարության հիմքերին հակադրվող գործընթաց է:
Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը, որը ներկայում իշխանությունն օգտագործում է իր շահերի համար, այլ հարցերի թվում քրեական պատասխանատվություն է նախատեսում անձի կամ անձանց խմբի նկատմամբ կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի համար։
Այս արարքները թույլ տալու հարցում հատկապես ակտիվ են ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորները»:

***

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայն քաղաքական պայքարով, քաղաքական ստանդարտ տեխնոլոգիաներ օգտագործելով հնարավոր չէր փոխել այն վիճակը, որի մեջ այժմ գտնվում է հայ ժողովուրդն ու մեր պետությունը։
Պետք էր ազգային, գաղափարական, հավատքի, միասնական նպատակների շուրջ համախմբող առողջ հոսանք, շարժում, և դա այժմ տեղի է ունենում։
Այդ հոսանքն արդեն իսկ առողջացնում, նոր հույս ու հավատ է ներշնչում մեր ժողովրդին՝ հնարավոր դարձնելով միասնաբար կերտել մեր ապագան։
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու՝ վերադարձնելով մեզ մեր ազգային արժանապատվությունը, ինքնավստահությունը և այլ ազգերի կողքին հպարտ կանգնելու իրավունքը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին