▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեքենան քշեցին ժողովրդի վրա». սադրանք` հրապարակում

«Ի՞նչ է կատարվում այդտեղ»,- մատնացույց անելով ժողովրդի մեջ մխրճված դեղին բեռնատարը, նշեց հրապարակի բեմ բարձրացած Բագրատ Սրբազանը: Ավելի ուշ նա հավելեց. «Փաստորեն մեքենան քշել են ժողովրդի վրա: Սա սադրանք է, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Ժողովուրդ, որդ որ մոտիկ եք, հանգիստ կերպով բացատրեք վարորդին, որ չի կարելի; Խնդրում եմ` առանց բռնության»,- հորդորեց Սրբազանը:

Առանց բռնության, սակայն, չհաջողվեց, տեսանյութում պարզ երևում է, որ բեռնատարի մեջ մի քանի մարդ հարվածներ է հասցնում մյուսին, հավանաբար` վարորդին:

***

 Հանրապետության Հրապարակում սադրանք տեղի ունեցավ: Անհայտ անձը «Կամազ»-ով ներխուժեց հրապարակ` այն վարելով ժողովրդի վրա, ապա բարձրացրեց թափքը ու թափեց դիզվառելիքը: Քաղաքացիները զայրացած կոտրեցին բեռնատարի դիմապակին, հարվածեցին վարորդին, որին հետո բերման ենթարկեցին ոստիկանները:

***

Արմինե Ադիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Կամազը մլիցեքի սարքած գործնա, կամ առնվազն նրանց համաձայնությամբ։

Վազգեն Սարգսյան փողոցը՝ լեպ լեցուն մենթեր էին, էդ ո՞նցա պռոտիվ մտել ու Խորենացու փողոցից մինչև հրապարակի խալի անխոչնդոտ հասել։

Մենթերը եկան հասան, երբ կամազի շոֆեռը վնասազերծված էր։

Թե բա, "հարբած էր ու ուզում էր ցույցի մասնակցել"․․․․ Ո՞վ կարար մեքենայով մտներ Հրապարակ՝ մենթերը մի անգամից դեմն առնում էին։

Ա տուտ՝ մարդը սամասվալով գյամած պռոտիվ 600 մետրից ավել՝ կառավարության շենքի ու դատախազության դեմով քշումա, ու ոչ մի մուսռ ձեն չի հանում։

Երևի էլի խմբակային չիշիկ էին անում թփերում․․․

ՀԳ․ Նկարի վրա ուրիշ մարդա՝ փորձումա էվակուացնել սամասվալը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին