▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ավելի ու ավելի են սկսում քվեարկել ստամոքսով, ոչ թե սրտով.Քաղաքագետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակել է հանձնաժողովի արձանագրությունը՝ Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ:

Ըստ այդմ, «Ելք» դաշինքը ստացել է 122 հազար 049 ձայն կամ քվեների 7.77 տոկոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը՝ 14 հազար 746 ձայն կամ 0.94 տոկոս, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը (ՀՎԿ)՝ 58 հազար 277 ձայն կամ 3.71 տոկոս, «Ծառուկյան» դաշինքը՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը՝ 25 հազար 975 ձայն կամ 1.65 տոկոս, Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ)՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)՝ 11 հազար 745 ձայն կամ 0.75 տոկոս, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինք՝ 32 հազար 504՝ 2.07 տոկոս, Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունը՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս:

Արձանագրությունը ներառում է նաև տարածքային ցուցակների թեկնածուների կողմ ձայները:

«Ինչպես և ենթադրվում էր՝ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու, նրան զիջելու է «Ծառուկյան» դաշինքը: Ենթադրվում էր, որ խորհրդարան կանցնի նաև «Ելք» դաշինքը»: Պարզ էր՝ անցողիկ շեմը հաղթահարելու էր նաև ՀՅԴ-ն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով խորհրդարանական ընտրությունները՝ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կոալիցիա կազմեն:

 Նրա խոսքով՝ մեզ ազդեցություն են ունեցել գաղափարները, խոսքերը, խոստումները՝ կապված ասֆալտապատման, մուտքի դռների և այլ հարցերի վերաբերյալ: ՀՀԿ-ի դեպքում մեծ դեր է խաղացել նաև վարչապետի գործոնը:

«Մարդիկ ավելի ու ավելի են սկսում ստամոքսով, ոչ թե սրտով քվեարկել»,-ընդգծեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին