|
«Ինչ վերաբերում է քննարկմանը՝ մանդատները վերցնելու ենք-չենք վերցնելու, ինչպիսի ընթացք է լինելու, էս հարցերի պատասխաններն ունենալուց հետո, համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ (որովհետև որոշումը պետք է լինի միասնական), մենք մեր դիրքորոշումը վերջնական կհայտնենք»,- ասաց «Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով. «Մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից. կիսում ենք հնչեցվող մտահոգությունները, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով և պայքարի հաջողության ու շարունակության տեսանկյունից ենք որոշումն ընդունելու»: *** |
|
«Հայաստան» դաշինքը ներկայացնող Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ հայտարարեց, որ պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրության արդյունքները: Նա նշեց, որ թիմն աշխատում է այս ուղղությամբ: «Ակնհայտ հասկանալով՝ ովքեր են նստած ՍԴ-ում, նրանց կաշկանդվածությունը և, ըստ էության, իշխանության կցորդ լինելու հանգամանքը, այս ամենով հանդերձ, ծանրակշիռ փաստերով մտնելու ենք ՍԴ՝ վերջնահաշվարկից հետո»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը: *** |
|
Լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ կա մարդկանց խումբ, որոնք կարծում են՝ «եթե մանդատը վերցնում եք, Փաշինյանը շարունակում է իշխել, ընդդիմությունը գնում է նրա մոտ ընդդիմություն աշխատելու», Իշխան Սաղաթելյանն ասաց. «Քանի որ որոշում չունենք, չեմ ուզում այդ հարցերին անդրադառնալ, բայց նաև կոչ եմ անում՝ նրանք, ովքեր մի քանի ձայն են հավաքել, ամբողջ ընթացքում խանգարել են, ճոռոմ-ճոռոմ խոսելու, իրենց կարծիքը մեզ թելադրելու իրավունք չունեն»: |
Մանդատներ վերցնել–չվերցնելը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը. Իշխան Սաղաթելյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


