▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԱԿ-ը՝ արմատական բարեփոխումների հրամայականի առջև

 

Մայիսի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդին ներկայացրած իր զեկույցում, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ 15-35 տարեկան ավելի քան 25 հազար զինյալներ՝ աշխարհի ավելի քան 100 երկրներից «Իրաքի և Շամի Իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցի շարքերում պայքարում են Սիրիայի և Իրաքի տարածքներում՝ առանձնահատուկ ընդգծելով, որ կառույցի անդամների թիվը վերջին տարվա կտրվածքով աճել է 70%-ով՝ այլ տարաբնույթ խմբվորումների անդամների թվաքանակի համամասնությամբ. ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ վերջին 3 տարիների ընթացքում ԻՇԻՊ-ին և «Ալ Կաիդային» անդամակցած զինյալների թիվն ավելացել է բազմակի անգամ: Այսուհանդերձ, ամենահեղինակավոր միջազգային կառույցի ղեկավարը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը կշարունակի արդյունավետ կերպով աշխատել միջազգային ահաբեկչական սպառնալիքին դիմակայելուն միտված մեթոդաբանության մշակման և խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ:
Վերոնշյալի համատեքստում, փաստորեն, ի՞նչ է ստացվում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակասում է ինքն իրե՞ն: Ինչպե՞ս կարելի է միջազգային խաղաղության և անվտանգության երաշխավոր ամենահեղինակավոր կառույցի աշխատանքը գնահատել արդյունավետ, եթե հենց իր՝ Գի Մունի խոսքերով միայն Սիրիայում և Իրաքում վերջին մի քանի տարիների ընթացքում օտարերկրացի ահաբեկիչների թիվն աճել է բազմակի անգամներով, կամ ինչպե՞ս կարելի է արժեվորել նման կառույցի գործունեությունը, երբ երկրագնդի մասշտաբով ներկայում առկա 42 հակամատություններից որևէ մեկի հանգուցալուծման գործում որևէ էական տեղաշարժ չի արձանագրվել:
Առաջ քաշված հարցադրումներին հակադարձողներն, անշուշտ, կպնդեն, որ եթե չլինի ՄԱԿ-ն ու նրան հարող այլ միջազգային կառույցներն, ապա հակամարտությունների թիվն ամբողջ աշխարհում կկրկնապատվի, կեռապատկվի…
Ինչ խոսք, սխալ կլինի չհամաձայնել նաև այդ տեսակետին, քանի որ, ըստ էության, երկու մոտեցումներն իրենց հիմքում ամենևին էլ իրարամերժ չեն: Պարզապես խնդրի ողջ բովանդակությունն այն է, որ միջազգային հարաբերությունների ներկա համակարգն ու այդ համատեքստում նաև ՄԱԿ-ի գործունեությունն արմատական փոփոխությունների հրամայականի առջև են կանգնած, քանի որ կառույցն, ըստ էության, եթե գործնականում ունի լուրջ լծակներ՝ ազդելու իր որդեգրած ուղեգծից՝ այն է՝ համամարդկային արժեքների պահպանությանն ուղղված գործունեությունից պարբերաբար շեղվող առանձին անդամների վրա, մինչդեռ որևէ կերպ չի իրականացնում իր այդ գործառույթը՝ հերթական անգամ ի ցույց դնելով պատմականորեն ապացուցված այն իրողությունը, որ առանձին միջազգային դերակատարների քաղաքական շահերը գերակա են ողջ միջազգային հարբերությունների շրջանակը կարգավորող իրավական նորմերի, սկզբունքների և արժեքների նկատմամբ: Այս համատեքստում և՛ ՄԱԿ-ի, և՛ քաղաքական ուղղվածությամբ այլ միջազգյաին կառույցների առավել առարկայական դերակատարոթյունը սահմանափակում է հիմնականում հումանիտար ոլորտում ծավալվող գործունեությամբ, իսկ միջազգային հակամարտությունների հանգուցալուծման դաշտում՝ առկա ստատուս-քվոների պահպանման շրջանակներում:
Նաև նշվածը և առհասարակ միջազգային հարաբերությունների զարգացման ներկա միտումներն ու դրանց շրջանակներում ծավալվող գործընթացները ստեղծում են բոլոր հիմքերը ոչ այնքան հուսադրող կանխատեսումների առ այն, որ մեծ է հավանականությունը՝ ՄԱԿ-ն արժանանա իրեն նախորդած մեկ այլ ունիվերսալ կառույցի՝ «Ազգերի լիգայի» ճակատագրին, իսկ մարդկությունն էլ՝ սրանից մի քանի տասնամյակ առաջ աշխարհին պատուհասած աղետին՝ բայց արդեն նոր՝ աննախադեպ բովանդակությամբ և գաղափարական հիմնավորումներով…

Մայիսի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անվտանգության խորհրդին ներկայացրած իր զեկույցում, անդրադառնալով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, հայտարարել էր, որ 15-35 տարեկան ավելի քան 25 հազար զինյալներ՝ աշխարհի ավելի քան 100 երկրներից «Իրաքի և Շամի Իսլամական պետություն» (ԻՇԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կառույցի շարքերում պայքարում են Սիրիայի և Իրաքի տարածքներում՝ առանձնահատուկ ընդգծելով, որ կառույցի անդամների թիվը վերջին տարվա կտրվածքով աճել է 70%-ով՝ այլ տարաբնույթ խմբվորումների անդամների թվաքանակի համամասնությամբ. ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ վերջին 3 տարիների ընթացքում ԻՇԻՊ-ին և «Ալ Կաիդային» անդամակցած զինյալների թիվն ավելացել է բազմակի անգամ:

Այսուհանդերձ, ամենահեղինակավոր միջազգային կառույցի ղեկավարը հավաստիացրել է, որ ՄԱԿ-ը կշարունակի արդյունավետ կերպով աշխատել միջազգային ահաբեկչական սպառնալիքին դիմակայելուն միտված մեթոդաբանության մշակման և խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ:Վերոնշյալի համատեքստում, փաստորեն, ի՞նչ է ստացվում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակասում է ինքն իրե՞ն: Ինչպե՞ս կարելի է միջազգային խաղաղության և անվտանգության երաշխավոր ամենահեղինակավոր կառույցի աշխատանքը գնահատել արդյունավետ, եթե հենց իր՝ Գի Մունի խոսքերով միայն Սիրիայում և Իրաքում վերջին մի քանի տարիների ընթացքում օտարերկրացի ահաբեկիչների թիվն աճել է բազմակի անգամներով, կամ ինչպե՞ս կարելի է արժեվորել նման կառույցի գործունեությունը, երբ երկրագնդի մասշտաբով ներկայում առկա 42 հակամատություններից որևէ մեկի հանգուցալուծման գործում որևէ էական տեղաշարժ չի արձանագրվել:Առաջ քաշված հարցադրումներին հակադարձողներն, անշուշտ, կպնդեն, որ եթե չլինի ՄԱԿ-ն ու նրան հարող այլ միջազգային կառույցներն, ապա հակամարտությունների թիվն ամբողջ աշխարհում կկրկնապատվի, կեռապատկվի…Ինչ խոսք, սխալ կլինի չհամաձայնել նաև այդ տեսակետին, քանի որ, ըստ էության, երկու մոտեցումներն իրենց հիմքում ամենևին էլ իրարամերժ չեն:

Պարզապես խնդրի ողջ բովանդակությունն այն է, որ միջազգային հարաբերությունների ներկա համակարգն ու այդ համատեքստում նաև ՄԱԿ-ի գործունեությունն արմատական փոփոխությունների հրամայականի առջև են կանգնած, քանի որ կառույցն, ըստ էության, եթե գործնականում ունի լուրջ լծակներ՝ ազդելու իր որդեգրած ուղեգծից՝ այն է՝ համամարդկային արժեքների պահպանությանն ուղղված գործունեությունից պարբերաբար շեղվող առանձին անդամների վրա, մինչդեռ որևէ կերպ չի իրականացնում իր այդ գործառույթը՝ հերթական անգամ ի ցույց դնելով պատմականորեն ապացուցված այն իրողությունը, որ առանձին միջազգային դերակատարների քաղաքական շահերը գերակա են ողջ միջազգային հարբերությունների շրջանակը կարգավորող իրավական նորմերի, սկզբունքների և արժեքների նկատմամբ: Այս համատեքստում և՛ ՄԱԿ-ի, և՛ քաղաքական ուղղվածությամբ այլ միջազգյաին կառույցների առավել առարկայական դերակատարոթյունը սահմանափակում է հիմնականում հումանիտար ոլորտում ծավալվող գործունեությամբ, իսկ միջազգային հակամարտությունների հանգուցալուծման դաշտում՝ առկա ստատուս-քվոների պահպանման շրջանակներում:

Նաև նշվածը և առհասարակ միջազգային հարաբերությունների զարգացման ներկա միտումներն ու դրանց շրջանակներում ծավալվող գործընթացները ստեղծում են բոլոր հիմքերը ոչ այնքան հուսադրող կանխատեսումների առ այն, որ մեծ է հավանականությունը՝ ՄԱԿ-ն արժանանա իրեն նախորդած մեկ այլ ունիվերսալ կառույցի՝ «Ազգերի լիգայի» ճակատագրին, իսկ մարդկությունն էլ՝ սրանից մի քանի տասնամյակ առաջ աշխարհին պատուհասած աղետին՝ բայց արդեն նոր՝ աննախադեպ բովանդակությամբ և գաղափարական հիմնավորումներով…

Արմեն Պետրոսյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին