▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուչեսկու. Ես գիտեի, որ Մխիթարյանը կդառնա թիմի առաջատարը

footballcity.am. Դոնեցկի Շախտյորի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

Այն հարցին, թե ինչպիսի օրինակ է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը թիմի մյուս ֆուտբոլիստների համար, Լուչեսկուն պատասխանել է.

-Մենք չպետք է մոռանանք, որ Մխիթարյանը Շախտյոր էր տեղափոխվել Մետալուրգից` Ուկրաինայի առաջնության միջին թիմերից մեկից: ինձ զարմացնում են ոչ այնքան նրա հաջողությունները խաղադաշտում, որքան նրա ընդհանուր վարքը: Ես Մխիթարյանին տեսնում էի որպես թիմի առաջատար և համառում էի նրա տրանսֆերի համար:

Արդյունքում ես իրավացի էի: Նա շատ աճեց Շախտյորում:Շախտյորը նրան հսկայական օգուտ բերեց: Նա էլ, իր հերթին, իր խաղով մեծապես օգնեց Շախտյորին: Հիմա նա ցանկություն ունի խաղալու Արևմտյան Եվրոպայի առաջնությունում` Դորտմունդում:

Մենք  միշտ նրա հետ ենք, նա մեր եղբայրն է, և մենք նրա պակասը զգում ենք: Բայց, միաժամանակ, մենք փորձում ենք մոռանալ հեռացող ֆուտբոլիստներին և լիովին վստահել նրանց, ովքեր խաղում են մեր թիմում: Ամեն ինչ անում ենք, որ նրանք էլ հասնեն նույն խաղամակարդակին,-ասել է Լուչեսկուն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին