▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիսկան քսան եկեղեցի էլ կառուցի, նույնն է մնալու...

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօր մոդայիկ է եկեղեցաշինությունը եւ իրենց հարազատների անուններով սրբեր մոգոնելը, յուրաքանչյուր կիսաօլիգարխի կամ պաշտոնյայի համար «պրիստիժի» հարց է՝ իր, կնոջ, մոր կամ գոնե ընկերուհու անունով եկեղեցի ունենալը: Ամենանողկալին այն է, որ այդ եկեղեցիների օծումներին ու հիմնարկեքներին ներկա են լինում երկրի առաջին դեմքերը, այդ եկեղեցիների ֆոնի վրա ֆոտոսեսիաներ անում պաշտոնյաները: Բայց մի՞թե դրանից իրենց մեղքերը պակասում են, օրինակ Լիսկան քսան եկեղեցի էլ կառուցի, նույն արյունարբուն է մնալու, կամ նախկին օֆշորիստ-դեսպան Տիգրան Սարգսյանը՝ ինչքան էլ Սուրբ Սարգսի խաչի քավոր լինի, էլի չի մաքրվելու: Նույնն էլ համեմատաբար փոքր տրամաչափի Շմայսի մասին է խոսքը, մարդը պատրաստ է հանուն իր կուսակցության եւ կառավարության անդամի՝ գլխատել ու բռնաբարել: Նա չի էլ ամաչում ի դերեւ բերել իր էգոյի իրական մղումները՝ ինքն այդպիսին է, իրեն էլ տեր են, տերերն էլ ոչ թե երկնային, այլ երկրային «սրբերն» են:

Սերժ Կանայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին