▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կրոկուս»-ում կրակողները շարժվում էին դեպի Ուկրաինա․ Պուտին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով՝ կապված Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որի զոհերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով 150 է, պաշտոնական տվյալներով՝ 115։

Թարմացված․Crocus City Hall-ում ահաբեկչության բոլոր 4 անմիջական կատարողները ձերբակալվել են, նրանք փորձել են թաքնվել Ուկրաինայում: Այս մասին իր հատուկ ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ըստ նախնական տվյալների` ուկրաինական կողմից «պատուհան» էր պատրաստվել ահաբեկչության մասնակիցների համար, որպեսզի նրանք հատեն սահմանը»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը խոստացել է նաև բացահայտել ու պատժել յուրաքանչյուրին, ով կանգնած է ահաբեկիչների թիկունքում:

Թարմացված․ Այժմ գլխավորը` թույլ չտալ, որ մերձմոսկովյան Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնածներիը նոր հանցագործություններ կատարեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում, երկրի բոլոր շրջաններում լրացուցիչ հակաահաբեկչական և հակադիվերսիոն միջոցներ են ձեռնարկվել: Այժմ գլխավորն այն է, որ նրանք, ովքեր կանգնած են այս արյունալի ջարդի հետևում, նոր հանցագործություններ չանեն»,- ասել է Պուտինը Մոսկվայի մարզում գտնվող Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուսներին ուղղված ուղերձում։

Թարմացված․ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 11 մարդու կալանավորման մասին։

Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի համալիրի վրա հարձակման զոհ է դարձել առնվազն 133 մարդ, ևս 100-ը վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցներում։ Փլատակների մաքրման ժամանակ ևս դիեր են հայտնաբերվել։

Թարմացված․ Կիրակի օրը՝ մարտի 24-ը, Ռուսաստանում համազգային սգո օր է հայտարարվել: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ռուսաստանի հարգելի քաղաքացիներ, Դիմում եմ ձեզ արյունալի, բարբարոսական ահաբեկչական գործողության կապակցությամբ, որին զոհ գնացին տասնյակ խաղաղ անմեղ մարդիկ, մեր հայրենակիցները, այդ թվում ՝ երեխաներ, դեռահասներ, կանայք: Տուժածների, ծանր վիճակում գտնվողների կյանքի համար Այս պահին պայքարում են բժիշկները: Վստահ եմ, որ նրանք կանեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը բոլոր վիրավորների կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,- հայտարարել Է Պուտինը շաբաթ օրը ռուսաստանցիներին ուղղված ուղերձում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին