▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կլոպպ. Մխիթարյանը տխուր սկսեց զրույցը, սակայն հեռացավ ժպտալով

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի ՝ Մադրիդի Ռեալի դեմ կայացած պատասխան խաղից հետո Բորուսսիայի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը ասել է,որ Մխիթարյանի հետ երկար զրույց է ունեցել ` կապված Ռեալի դեմ ցույց տված խաղի հետ:Հենրիխը 2-3 հիանալի հնարավորություն ուներ դարպասը գրավելու,սակայն ինչ որ բան չէր ստացվում:

-Ես և Մխիթարյանը բավականին երկար զրույց ունեցանք:Սկզբում նրա դեմքին ժպիտ չկար,տխուր էր,սակայն խոսակցության ավարտին նրա դեմքին ժպիտ հայտնվեց,-ասել է գերմանացի մասնագետը:

Հիշեցնենք,որ այդ խաղում դորտմունդյան ակումբը առավելության հասավ 2-0 հաշվով,սակայն երկու խաղերի արդյունքում 3-2 հաշվով զիջեց Ռեալին և թողեց պայքարը:

footballcity.am

 

Կլոպպը աջակցել է Մխիթարյանին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին