▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևը հայերն են հիմնել, Անգլիայի թագուհին հայ է. Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Կիևը հիմնադրել են հայերը։ Այսօր նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմում էր ռուսական պատմության և մշակույթի մեջ հայկական հետքի մասին։ Ըստ նրա՝ Մոսկվայի ստեղծումը և կառուցումը ևս հայերի հետ է կապված։

«Ռուսական այբուբենը 36 տառանի է, ինչպես որ հայկականը՝ Մաշտոցի նման։ Եթե ստեղծողները հայկական ծագում չունենային, ապա հունականի նման կստեղծեին՝ օգտագործելով 24 տառանին»,- ասում է սոցիոլոգը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուսները քրիստոնեությունը ևս ընդունել են հայերի շնորհիվ, ավելացնում է Ահարոն Ադիբեկյանը և շեշտում, որ հայերն ու ռուսները դարերով կապված են եղել իրար։

«Մենք և ռուսները բավականին հոգևոր և պատմամշակութային կապեր ունենք»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է նա։

Ռուսներից բացի, սոցիոլոգը կապեր է տեսնում անգլիացիների և հայերի միջև ևս։

«Անգլիայի թագուհին արմենոիդ է գանգով։ Իրենց ամենահին ավանդագրության մեջ հայերն են եկել այդ կղզիները, սակայն անգլիացի պատմաբանները մերժում են։ Բայց մենք, եթե նայենք իռլանդացիներին` նմանություն կգտնենք»,- ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նա ավելացնում է, որ հայերը պետք է ցույց տան, թե ինչ ներդրում են ունեցել համաշխարհային պատմության մեջ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին