▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից․ սա պատմական ամոթալի գործողություն է 

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: 

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը:

Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից:

Փաստաբան Արա Զոհրաբյան

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսում էինք շուրջ երկու շաբաթ։
Հայաստանի Հանրապետության թրքահպատակ իշխանության ուղիղ հրահանգով՝ դատախազությունը ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ հարուցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ, իսկ քննչականը նրա նկատմամբ կիրառեց ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ԱՐԳԵԼՔ խափանման միջոց։
Սա պատմական խայտառակություն է։ Այսօր՝ 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ամեն անգամ, երբ օրվա պատուհասները հերթական ազգային ամոթի քայլն են իրականացնում, մտածում եմ, թե հաջորդ խայտառակությունն ինչի մասին է լինելու:
Այսօր, թերևս, հայ ազգի հավիտենական ամոթի օրերի եռյակում կմնա հավերժ, քանի որ հենց այսօր սեփական հայրենիքում քրեական հետապնդում է նախաձեռնվել Ամենայն Հայոց Վեհափառի նկատմամբ:
Երկար օրեր Հայոց Հոր»:

***

Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը «Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն և խարան բոլորի ճակատին և հոգուն։
Այս նողկալի եւ ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության եւ աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլեւ՝ աստվածային սոսկալի պատիժը»։

***

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եկեղեցու դեմ արշավը մտավ ամենախայտառակ փուլ։
Մեր երկրի իրավապահ համակարգը մտավ իր պատմության ամենաամոթալի փուլը։
Մասնակիցները գիտակցո՞ւմ են, թե ի'նչ են անում»։

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն նույնիսկ ֆորմալ առումով քննիչները, դատախազությունը, դատարանները չեն թաքցնում, որ կատարում են քաղաքական իշխանության պատվերը։
Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրությունը և սահմանադրականությունը ձևական բնույթ են կրում՝ ծառայելով իշխող խմբի շահերին։
Ու եթե մեկին կարելի է խախտել Սահմանադրությունը, ապա ինչո՞ւ չի կարելի դա անել մյուսին...
Փաստացի Հայաստանում չկա ու չի գործում իշխանությունների տարանջատման, հավասարակշռման սկզբունքը և մեկ անձը` Նիկոլ Փաշինյանը, այսօր ունի անսահմանափակ իշխանություն։ Վերջինիս իշխանությունը սահմանափակված չէ որևէ իշխանության ճյուղի բալանսավորմամբ կամ հակակշռմամբ։
Նույնիսկ ԱՄՆ-ն, որտեղ ուժեղ նախագահական կառավարման համակարգ է, նախագահի էսպիսի ` ոչնչով չսահմանափակվող իշխանություն չկա։
Ու մի բան ֆիքսենք` երկրի անկախությունը չափվում է դատարանների անկախությամբ։ Յուրաքանչյուր դատավոր, ով կատարում է քաղաքական իշխանության պատվերը, պետք է գիտակցի, որ քանդում է Հայաստանի անկախությունը։ Սա ազգային դավաճանություն է` հրահանգ կատարող դատավորը պետության ինքնիշխանության թշնամին է»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին