Արման Մուշեղյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Շաբաթական երեք անգամ գնում եմ համալսարան՝ գերմաներենի դասի:
Համալսարան հասնելու համար օգտվում եմ հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից և մետրոից:
Ավտոբուսներն ունեն ավտոմատ կամ մեխանիկական բացվող թեքահարթակներ:
Մետրոյից՝ որը համատեղությամբ նաև տրամվայն է, օգտվելու համար կայարաններում կան վերելակներ, իսկ վերգետնյա կայարաններում՝ հարթակներ:
Հաճելի է, երբ անարգել կարողանում եմ ինքնուրույն գնալ ուր ուզենամ և երբ ուզենամ»: