▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն ԳԻԼՈՅԱՆ. «ՆԱԽՈՐԴ կյանքում ԾՈՎԱՀԵՆՆԵՐԻ նավապետ եմ եղել»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ   հարցերին պատասխանում է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը:

 

-Ձեր մասին երբևէ  լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ ամենից շատ զայրացրել և ո՞րը` զվարճացրել:

-Լոնդոնի օլիպիական խաղերի ժամանակ հարբած մեկնաբանելու հիմար լուրը: Սկզբում շատ զայրացա, բայց հետո հասկացա, որ հիմարություն է:

 

- Կարո՞ղ եք հիշել` որն է եղել Ձեր մանկության ամենամեծ վախը:

-16 տարեկան հասակումս   մեկնել էի ծովափ` հանստանալու: Բավական խորն էի լողացել, երբ հանկարծ 30-40 մետր հեռավորությամբ դելֆին տեսա: Շատ վախեցա, բայց հետո հիշեցի, որ Սև ծովում շնաձուկ չկա, դելֆիններն էլ վտանգավոր չեն: Մի փոքր հանգստացա ու հանգիստ լողացի դեպի ափ,  ոտքերիս տակ հող զգալով`  ամբողջ ուժով վազեցի ջրից դուրս:

 

- Ձեր բնավորության գծերից ո՞րը կցանկանայիք նվիրել Ձեր թշնամուն:

-Հանդուրժողականությունը:

 

- Եթե հնարավորություն ունենայիք սեփական կյանքով փրկագին վճարել մեկ հոգու համար, ո՞վ կլիներ այդ մեկը:

-Իրականում ես դա կանեի 8-10 մարդու համար,  բայց այստեղ կարևորը բնազդն է: Վճիռը կայացնելու ճակատագրական պահին հենց բնազդն է թելադրողը:

 

- Կհիշե՞ք  լրագրողական գործունեության ընթացքում  Ձեզ հետ պատահած ամենահետաքրքրիր դեպքը:

-Նման դեպք պատահել է 2001թ-ին   Հունաստանում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության ժամանակ, երբ  Վաղինակ Գալստյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ես  ցատկեցի տրիբունայից, վազեցի գորգ ու գրկեցի չեմպիոնին: Իհարկե  անվտանգության աշխատակիցները ինձ  դուրս հանեցին, բայց հասկացան ու ներեցին:

 - Ինչո՞ւ   ընտրեցիք  հենց սպորտային լրագրությունը:

- Որոշողը կրկին բնազդն էր:

- Աշխատասիրություն թե՞ ընդունակություն. այս երկու որակներից ո՞րն եք նախընտրում:

-Ընդունակությունը: Իհակրե զզվում եմ ծույլերից ու ծուլությունը համարում եմ ամենաբացասական հատկանիշը, սակայն համոզված եմ, որ մարդ բնությունից պիտի օժտված լինի. անխելք աշխատասիրությունը լավ արդյունք չի տա:

- Մարդիկ, որոնց բացակայությունը Ձեր կյանքում չեք պատկերացնում:

-Փառք Աստծո,  շատ են: 

- Մի պահ ենթադրենք, որ մարդիկ ունենում են մի քանի կյանք. Ձեր հաջորդ կյանքում ո՞վ կամ ի՞նչ կցանկանայիք լինել:

-Բայց ինչու ենթադրել,  ես հավատում եմ դրան: Նախորդ կյանքում ես եղել եմ ծովահենների նավապետ և  մեծ գանձ եմ կորցրել: Եթե այս կյանքում չգտնեմ, հաջորդ կյանքում ամբողջովին կնվիրվեմ այդ գանձի որոնմանը:

 

- Կա՞ այնպիսի մի հայտնի ասացվածք, կամ թևավոր խոսք, որը Դուք ընտրել եք որպես կյանքի ուղեցույց:

-Եթե չգիտես ինչ անել` արա մեկ քայլ առաջ:

- Ի՞նչ է Ձեզ համար փողը:

-Ցանկությունները կատարելու և պարզապես ապրուստի միջոց: Փող ծախսելը մեծ հաճույք է:

- Եթե ռեփեր լինեք, Ձեր երգերի միջոցով ինչի՞ց կբողոքեիք:

-Անընդհատ նվնվացող մարդկանցից:

- Ի՞նչ  չունեք, որ կուզեիք ունենալ:

-Լուսանկար Նիկոլ Քիդմանի հետ:

 

Հեղինակ` Անի ԲԵՔԻՐՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին