▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ժողովուրդը չի գիտակցում իր ուժը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի գինը բարձրացնել 6.93 դրամով։ Ըստ այդմ, օգոստոսի 1-ից Հայաստանում էլէներգիայի 1 կիլովատի ցերեկային սակագինը բնակչության համար կազմելու է 48,78 դրամ։ 

ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը սա չհիմնավորված է համարում.

«Անցած տարի օգոստոսին 4 դրամով թանկացվեց, այս տարի առաջարկվել է թանկացնել 7 դրամով: Հետաքրքիր է, հաջորդ տարի քանի՞ դրամով է թանկանալու: Եթե այս կերպ շարունակվի, 10 տարի անց 1 կիլովատի համար 100 դրամ ենք վճարելու: Այդ մարդկանց առաջարկում եմ գնալ մարզեր: Այսօր 5 հոգանոց  ընտանիքը 1 հաց է կարողանում գնել:

Եվ զարմանալին այն է, որ կորուստներով աշխատող կազմակերպությունը տարեկան 3 միլիարդ դրամի բարեգործություն է կատարում»,-ասաց պատգամավորը:

Լևոն Դոխոլյանի կարծիքով ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի:

«Հայկական վերածնունդ»-ի մամլո խոսնակ Վահե Մոսինյանն էլ անդրադարձավ ժողովրդի անտարբերությանը՝ նշելով, որ ժողովրդի մեջ անվստահություն կա.

«Ժողովուրդը չի գիտակցում իր ուժը, մենք պայքարի խնդիր ունենք»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին