▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճըվճվ Արոյի որդու մասնակցությամբ վթարի զոհ ոստիկանի քույրն ասում է՝ փաստաթղթեր են կեղծվել

Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ հայտնի ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան, 33-ամյա Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախաքննական մարմինը փաստաթղթեր է կեղծում:

«Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է թմրամիջոցների եւ ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա ո՛չ թմրամիջոց է օգտագործած եղել, ո՛չ էլ՝ ալկոհոլ»,- ասել է Տաթեւիկ Գասպարյանը:

Նա պատմել է նախաքննության ընթացքի, իր զոհված եղբոր՝ 33-ամյա ոստիկանի երազանքների ու պլանների մասին, եղբոր հետ զոհված մյուս ոստիկանի մասին: Խաչիկ Գասպարյանն ավտովթարից մի քանի օր առաջ էր որդի ունեցել:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին