▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանափոխությո՞ւն եք ուզում, արե՛ք, մեզ հետ ի՞նչ գործ ունեք»․ ոսկեպարցիները՝ «Միասին» շարժման անդամներին

«Միասին» շարժման անդամներն այցելել են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ: Բնակիչների հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞րն է խնդրի լուծումը, շարժման անդամաները պատասխանեցին՝ եթե իշխանությունը երկիրը հանձնում է, չի կարողանում անվտանգությունն ապահովել, ապա պետք է հեռանա։ Բնակիչներից ոմանք հակադարձեցին՝ ասելով․ «Իշխանափոխությո՞ւն եք ուզում անել, արե՛ք, մեզ հետ ի՞նչ գործ ունեք։ Նենց չի, որ մեր աչքի լույսն ա էսօրվա իշխանությունը, բայց ի՞նչ կարող ենք մենք անել, կուսակցություններով հավաքվեք, հանեք։ Ոսկեպարը մեր հայրենիքի դարպասն է, Փաշինյանին էլ ենք ասել, որ չենք զիջելու»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին