▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իրականում սկսվել է ՀՀ հայության օղլիացումը»․ Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խունտան ամբողջ հռետորիկան ուժգնորեն գործի է դրել մարդկանց համոզելու համար, որ իր Մեծ դավաճանությունը` Արցախի հանձնումը, դա ճիշտ քայլ էր, որ դա իբր բխում է ՀՀ պետական շահերից, որ դա ինքը արել է Սերգոյի և Պողոսի լավ կյանքի համար։
Այդ հռետորիկան, բնականաբար, հիշեցնում է իր գաղափարական հոր 1997թ. հայտնի հոդվածի` հետագայում քարուքանդ եղած թեզերը։
Եվ այս ամենն արվում է ոչ թե ավարտված գործընթացին` Արցախի հանձնմանը, տալու իրավական, քաղաքական ու գաղափարական հենք, այլ դա արվում է հայ հասարակությանը նախապատրաստելու սկսվելիք գործընթացին։
Այո, Արցախի հրեշավոր հանձնումը չէր սույն խմբավորման նպատակը։ Արցախի հանձնումն ընդամենը միջոց է սկսելու բուն նպատակի իրագործումը` ՀՀ-ի թյուրքացումը։ Դա է` ՌԴ-ի դուրսմղումը, ադրբեջանցիների վերադարձը ՀՀ, թուրքական կապիտալի ներհոսքը, ՀՀ տարածքը թուրք-ադրբեջանական պլացդարմի վերածելն ու երկրի վերջնական վիլայեթացումը բարեհաջող ավարտին հասցնելը։
Դրան հասնելու համար այժմ պետք է նախապատրաստել հայ հասարակությանը, առայժմ կուշտ կերակրել լավ կյանքի սպասելիքով, համոզել, հաղթել մոտակա արտահերթ ընտրություններին և... լայն թափով սկսել ՀՀ-ի վիլայեթացումը։
Հենց դրա համար են Էրդողանն ու Ալիևը ատամներով պահում ՀՀ-ում իշխող քաղաքականապես թյուրքական խմբակին և սարսափազդու կոչեր հնչեցնում վերջիններիս դեմ ելած ընդդիմադիրների հասցեին. նրանք սարսափում են, որ կարող է կորցնեն ՀՀ-ի նվաճման բանալիներին։
Այստեղ, թերևս մի տեղ Նիկոլ Փաշինյանը անկախ իրենից կարող է հակադրվել, հակառակն ապացուցել 1997-ի հայտնի հոդվածի հեղինակին, ինչի համար միգուցե ներեն իրեն։ Ահա այդ դրվագը.
«Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որեւէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին