▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞վ են «Карабахский экономический район Азербайджанской республики»-ում զբաղվում ռուս խաղաղապահները»

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՌԴ ՊՆ-ն նախանձելի համառությամբ շարունակում է պարբերաբար ներկայացնել Արցախում «ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում» տիրող իրավիճակը:

Սակայն, Լեռնային Ղարաբաղը ՌԴ ՊՆ-ի համար այլևս դարձել է «Карабахский экономический район Азербайджанской республики», Ստեփանակերտը` «Ханкенди», Մարտակերտը` «Агдере» և այսպես շարունակ: Հա, չմոռանամ «Лачинский коридор»-ը:
Անհասկանալի է, թե ինչով են «Карабахский экономический район Азербайджанской республики»-ում զբաղվում ռուս խաղաղապահները: Երկու վարկած կա. կամ ՌԴ-ն «Карабахский экономический район»-ի փայատերն է կամ` վերջինս աշխարհաքաղաքական նոր ստորությունների է նախապատրաստվում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին