▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ ուղարկել են տեսանյութ, որտեղ մեր ռազմագերուն ճնշում են, որ վարչապետի հասցեին ինչ-որ բան ասի․ Մարուքյան

«Երեկ ինձ ուղարկել են տեսանյութ, որտեղ մեր ռազմագերին նստած ա, և նրան ճնշում են, որ վարչապետի հասցեին ինչ-որ բան ասի։ Ընդ որում, ինֆորմացիա կա, որ մարդը վիրավոր է հարազատները մեզ դիմել են, ես ուղարկել եմ օմբուդսմենին, դրանով զբաղվում են»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է  ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Անկախ դիտորդը կարող է գնահատել, որ գերին ակնհայտ ճնշման է ենթարկվում, որ խոսի։ Սա միջազգային հումանիտար իրավունքի խախտում է»,- ընդգծել է Մարուքյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին