▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ համարում եմ «Մադրիդյան սկզբունքներ»-ի միայն առաջին պարբերության հայրը.Վարդան Օսկանյանը պարզաբանում է

«Ցավում եմ, որ նա շահարկում է Մեղրիի խնդիրը: Նման բան չի եղել: Դեռևս 90-ական թվականներին  Գոբլի ծրագիր կար, որը գոյություն է ունեցել նաև 2000-ական թվականներին, բայց ո՛չ սկզբնական շրջանում, ո՛չ հետագայում ՀՀ իշխանությունը չէր կարող դրան լուրջ վերաբերվել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցին:

Նրա խոսքով՝ ժողովուրդը 1998-2008թթ, մի քանի բան է ապացուցել.

«Հակառակ Ղարաբաղի հարցի առկայության՝ հնարավոր է խաղաղությունը պահպանել, նույնիսկ զարգանալ երկնիշ տնտեսական աճով, կրճատել աղքատությունը, արտագաղթը կանգնեցնել(3 տարի այդպես է եղել)` առանց դրսից պարտքեր վերցնելու, հնարավոր է նաև առաջընթաց արձանագրել ԼՂ բանակցություններում: Այդ տարիներին մեզ հաջողվել է բանակցային փաստաթղթում ամրագրել ԼՂՀ ինքնորոշման իրավունքը, որը ընդունել է միջազգային հանրությունը»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Հարցին` արդյո՞ք Օսկանյանն իրեն համարում է «Մադրիդյան սկզբունքներ»-ի հայրը», և ինչո՞ւ է որբ թողել դրանց, ինչպես հայտարարել է ՀՀ առաջին նախագահը, Վարդան Օսկանյանը պատասխանեց.

«Ինձ համարում եմ Մադրիդյան փաստաթղթի միայն առաջին պարբերության հայրը: Այդ փաստաթուղթը  նախկիններից տարբերում էր միայն առաջին պարբերությունը: Տարածքներ, փախստականներ միշտ էլ բոլոր փաստաթղթերում եղել են, բացակայել է ԼՂ ինքնորոշման իրավունքը: Դա կարողացել եմ ես անել, և ինչպես նախագահն է ասում` կարող էինք երազել, այդ երազանքը դարձրել ենք իրականություն: Գիտե՞ք Տեր-Պետրոսյանի հասցեատերը սխալ է: Միակ հասցեատերը իշխանությունն է: 4-օրյա պատերազմից արդեն 1 տարի է անցել: Այդ ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին, նրանք պայմանավորվել են ու  Տեր-Պետրոսյանն անվերապահ աջակցություն է հայտնել Արցախի հարցով»: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին