▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում ԱԺ-ի մատույցներում

***

***

Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։ Ի՞նչ է կատարվում ԱԺ-ի մատույցներում՝ Դեմիրճյան փողոցում

***

***

Երբ ոստիկանական խմբավորումները փակեցին երթի մասնակիցների երկրորդ խմբի ճանապարհը ևս, առաջ եկան ԱԺ ընդդիմադիր պատգամավորները և պահանջեցին, որ բացեն իրենց ճանապարհը: Նրանք պահանջեցին թույլ տալ,որ իրենք գնան այն աշխատավայր, որի գործունեությունը չխափանելու համար ոստիկանները փակել են ցուցարարների ճանապարհը: Այս պահանջից հետո կրքերը կրկին բորբոքվեցին: «Մի գոռա վրես», «Գոռալու եմ» ու այլ խոսքերով երկու կողմերը սկսեցին բղավել միմյանց վրա: Իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Թուրքերին հող հանձնած մարդիկ էստեղ կանգնած պատգամավորներին էլ չեն թողնում` գնան Ազգային ժողով: Փաստորեն էլի սուտ են խոսում` ասելով, թե ապահովում են ԱԺ-ի բնականոն աշխատանքը: Էս խաբեբայությունը, ստախոսությունը վերևից ներքև հասել է այս մարկանց»,- Պռոշյան փողոցում հայտարարեց Բագրատ Սրբազանը: Երբ հնչեց իր հասցեին «արա» բառը, նա սաստեց. ««Արա»-ն էլ ես դու, մնացածն էլ` հետը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին