▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ չեք տեսնի այդ կուսակցության շարքերում. Արմեն Ամիրյանը՝ ՀՀԿ-ական դառնալու մասին

«Որեւէ կերպ ինձ չեք տեսնի ՀՀԿ-ի շարքերում, որովհետեւ իմ խորին համոզմամբ մշակույթի նախարարը պետք է լինի անկուսակցական:  Դեռ խորհրդային տարիներին  ինձ միշտ առաջարկ է եղել դառնալ կոմունիստ, ապ՝  դառնալ այն կուսակցությունների անդամներ, որոնք իշխել են, բայց ես շարունակում եմ մնալ իմ ժողովրդի ծառան»,-այս մասին  լրագրողների հետ զրույցում ասել է Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստվում է դառնալ կուսակցական:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի վերջին կայանալիք  ՀՀԿ համագումարում վարչապետ Կարեն Կարապետյանն է հայտարարելու  ՀՀԿ շարքերը համալրելու մասին։

«Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը դիմի ՀՀԿ անդամ դառնալու հարցով, դա կքննարկվի։ Դեռեւս նման հարց չի քննարկվել», -այս առիթով  խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին