▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիս-հարավ ճանապարհի տակ օբյեկտներ են գտել

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2017 թվականն ու խոսեց 2018թ. անելիքների մասին:

Նա հայտնեց, որ մինչև դեկտեմբերի 10-ը Հյուսիս-հարավ ճանապարհի  տարածքում պեղումներ են իրականացրել.

 «2017թ. սկսել ենք պեղել այն հուշարձանները, որոնք Հյուսիս-հարավ ճանապարհի տակն էին մնալու: Մաստարայի հարևանությամբ մի քանի օբյեկտներ ենք պեղել.կարասները մեջ վաղ բրոնզեդարյան բնակատեղի ենք գտել, որի տարածքն անտիկ շրջանում օգտագործել են  որպես գերեզմանոց: Անմիջապես ճանապարհի եզրին էլ դամբարաններ ենք պեղել: Հիմնականում թալանված ու կիսաավերված են»,-նշեց Պավել Ավետիսյանը՝ ընդգծելով.

«Ըստ էության, Թալինից մինչև Լանջիկ հատվածում չկա որևէ հուշարձան, որը կմնա ճանապարհի տակ: Այս տարի նույնպես շարունակելու ենք մեր աշխատանքները, ինչպես նաև այս ճանապարհի փրկարարական պեղումները»: 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի Լոս Անջելեսի համալսարանի հետ նախատեսում են ամառային դպրոց կազմակերպել Մասիս բլուրում: Պեղումներին կմասնակցեն ուսանողներն ու ասպիրանտները: 

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին