▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմանում եմ՝ ինչպե՞ս չի նշվել, որ «Ավինյանը Աջափնյակի մետրոպոլիտենի արևով է երդվել, որ այդ կոռուպցիայի հետ կապ չունի»»

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ 

Ավինյանի  նորանշանակ մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը երեկվա՝ ՀՀ դատախազության մոտ իմ ակցիայի վերաբերյալ հրապարակում է արել, որում կոռուպցիան հերքող որևէ փաստական հիմք չի ներկայացրել։

Ընթերցելով այդ անհեթեթ, մանիպուլյացիոն և փաստական հիմք չպարունակող հրապարակումը՝ զարմանում եմ, թե ինչպես դրա մեջ չի նշվել, որ «Տիգրան Ավինյանը Աջափնյակի մետրոպոլիտենի արևով է երդվել, որ այդ կոռուպցիայի հետ որևէ կապ չունի»։

 Բացի այդ, Արտյոմ Կարապետյանի հրապարակման մեջ նշված՝ «վարչական իրավախախտումների արձանագրություններ են կազմվել նաև 2025թ. նոյեմբերի 24-ին և դեկտեմբերի 25-ին» այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, քանի որ երրորդ արձանագրությունը կազմվել է ոչ թե դեկտեմբերի 25-ին, այլ 18.12.2025թ., և նշված վարչական արձանագրությունները կազմվել են իմ դիմումների հիման վրա, այլ ոչ թե Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների ինքնուրույն նախաձեռնությամբ։

Ներկայացնում եմ արձանագրությունների համարները՝ հ. Ա-008180, հ. Ա-016697, հ. Ա-014369։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին