▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա էլ Արցախի թեմայի մեղավոր նշանակեց Տեր-Պետրոսյանին»

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ « Ալիևի անձնական ներկայացուցիչն էսօր էլի ԱԺ ամբիոնում էր: Նախօրեի դեպրեսիան դեռ չէր անցել, խուճապն աչքերի մեջ էր:
Խոսույթի թեման Արցախն էր. տեքստի մեջ 24 անգամ շեշտեց «կղերաֆեոդալական», դա հատուկ ա անում, որ մարդկանց ենթագիտակցականում էդ եզրույթը նստվածք տա, քանի որ մարդկանցից շատերը բառի իմաստն էլ չգիտեն (ի դեպ՝ դա ասում էր հատուկ ընդգծված շեշտադրումով):
Հիմա էլ սիրուն փաթեթավորեց ու Արցախի թեմայի մեղավոր նշանակեց Տեր-Պետրոսյանին՝ ասելով, թե «96 թվին ինտերնետ չի եղել, իշխանությունն էլ էդ թուղթը պահել են»:

***

«2020 թվականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հայտարարությունները փոխեցին «Պատերազմ, թե՞ խաղաղություն, լրջանալու պահը» հոդվածի մասին իմ պատկերացումները»,-Աժ ամբիոնից ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին շրջանի հայտարարությունները, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կղերաֆեոդալական էլիտան համախմբելու փորձերը, ինչպես նաև մի շարք հայտարարություններ ի ցույց են դնում, որ այդ հոդվածը կղերաֆեոդալական խաբեության անբաժանելի մաս է»,-ասաց նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին