▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի լուսանկարը բացակայում է վարչապետների «պատից»

armtimes.com-ը գրում է. Կառավարության նիստերի դահլիճի պատից բացակայում է ՀՀ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանի լուսանկարը: Այնտեղ առկա են բոլորի լուսանկաները, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանինը: Սակայն, անհասկանալի պատճառեներով, Կարապետյանինը բացակայում է:

Մոտ երկու ամիս է, ինչ Կարեն Կարապետյանն այլեւս ՀՀ վարչապետ չէ: Սա բավականին երկար ժամանակ էր մեկ լուսանկար փակցնելու համար:


Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ական է, նա վարչապետ դարձել էր 2016 թվականի սեպտեմբերից: Եթե հաշվի չառնենք Սերժ Սարգսյանի վարչապետության 6,5 օրը, ապա կարող ենք ասել, որ նա ՀՀԿ-ական վերջին վարչապետն էր:

Նյութը սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին