▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն

Ոստիկանները մտել են դասարան, վերցրել երեխաների հեռախոսներն ու պահանջել, որ աղջիկները մազերը կապեն

MediaHub-ը գրում է, որ կայքն ահազանգ է ստացել, որ նախօրեին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում ոստիկանները մտել են դասարան, պահանջել, որ երեխաները հեռախոսները տան իրենց, ապա մի քանի աղջկա էլ պահանջ են ներկայացրել, որ մազերը կապեն։ 

Դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողը պատմեց, որ նման բան երբևէ չի եղել դպրոցում, ու հիմա հասկանալի չէ, թե ինչու պետք է ոստիկանը մտնի դասասենյակ, երեխաներին դիտողություն անի, հեռախոս պահանջի և վախի մթնոլորտ ստեղծի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին