▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհին նշանակվել է Պաղեստինի արտգործնախարար

Լրագրող Սագո Արեանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հպարտառիթ լուր մը՝ Պաղեստինէն։
Երէկ Պաղեստինի նախագահ Մահմուտ Ապպաս վաւերացուցած է երկրի նոր կառավարութեան կազմը, որուն անդամներէն է՝ Դոկտ. Վարսէն Աղաբէկեան-Շահինը, որ դարձած է Պաղեստինի 19-րդ կառավարութեան Արտաքին Գործոց նախարար։

Միացեալ Նահանգներու մէջ իր ուսումը կատարելագործած հայուհին հեղինակ է բազմաթիւ աշխատութիւններու, որոնց ամենակարեւորը ՝ «Պաղեստինահայութիւնը Բրիտանական հոգատարութեան ժամանակ. Գոյութեան մը առասպելը» աշխատութիւնն է։
Գեղեցիկ զուգադիպութիւն պիտի համարել ՀՀ-ի կողմէ Կազային օգնութիւն հասցնելու ու նաեւ հայուհի Դոկտ. Աղաբէկեանի նախարարի պաշտօնին նշանակումը։
Մեր մեծ ներուժը տակաւին լաւապէս չենք օգտագործած եւ մեր իրական գանձերէն մին՝ հայկական սփիւռքն է։
Հասկացողաց համար։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին