▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ուղղաթիռի կործանմանը արձագանքել են ԵԱՀԿ Մինսկի խումբը, ԵՄ-ն, ամերիկացի կոնգրեսականը.azatutyun.am

 

Ղարաբաղա - ադրբեջանական սահմանին արձանագրված արտակարգ միջադեպի կապակցությամբ խորը մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:
«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ամռանը տեղի ունեցած բռնությունների ալիքի կրկնությունը անթույլատրելի է», - հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:
«Այսօրվա իրադարձությունները հերթական հիշեցումն են այն բանի, թե որքան անկանխատեսելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և շեշտադրում են հակամարտության երկարատև կարգավորումը գտնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհետաձգելիությունը», - հայտարարել են համանախագահները:
Միջնորդները զերծ են մնացել տեղի ունեցածի կապակցությամբ կողմերից որևէ մեկին մեղադրելուց, փոխարենը` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնելու վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները:
«Մենք նաև կոչ ենք անում նախագահներին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծին, և կնվազեցնեն այսօրվա միջադեպի նման իրադրությունների կրկնության հավանականությունը», - ասված է հայտարարությունում:
Միջադեպին անդրադարձել է նաև պաշտոնական Բրյուսելը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի կործանումը: «Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Ավելին, կոչ ենք անում հետաքննություն անցկացնել միջադեպի շուրջ», - ասված է Եվրամիության հայտարարությունում:
Հայտարարությամբ Եվրամիությունը նաև վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ու երեք համանախագահներին: 
«Հակամարտության երկու կողմերն էլ պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից և վերականգնեն ջանքերը` ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ընդգծում է պաշտոնական Բրյուսելը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, իր հերթին, մտահոգություն է հայտնում միջադեպին միջազգային հանրության արձագանքի կապակցությամբ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ Ադրբեջանի քայլերը նոր թափ են հավաքել, ինչը պետք է համարժեք արձագանքի արժանանա:
«Եվ ուրեմն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել, որպեսզի ամերիկահայերը հեռաձայնեն, գրեն կոնգրեսականներին Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ: Կարևորը՝ սա աննախադեպ հարձակում էր, որ Ադրբեջանը արել է, և այսպես լռելյայն կամ հավասարակշռված խոսքերով՝ միջազգային կառավարությունների կողմից, բավարար չէ՝ կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ աշխատանքները», - շեշտեց Չուլջյանը:
Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, ի դեպ, անմիջապես արձագանքել է ամերիկահայության կոչերին՝ հայտարարելով․ - «Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը»:
 

azatutyun.am-ը գրում է. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված արտակարգ միջադեպի կապակցությամբ խորը մտահոգություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները:

«Մենք կոչ ենք անում կողմերին զերծ մնալ քայլերից, որոնք կարող են սրել լարվածությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Ամռանը տեղի ունեցած բռնությունների ալիքի կրկնությունը անթույլատրելի է»,-հայտարարել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի, ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները նոյեմբերի 12-ին ուշ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում:

«Այսօրվա իրադարձությունները հերթական հիշեցումն են այն բանի, թե որքան անկանխատեսելի է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, և շեշտադրում են հակամարտության երկարատև կարգավորումը գտնելու ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու անհետաձգելիությունը», - հայտարարել են համանախագահները:

Միջնորդները զերծ են մնացել տեղի ունեցածի կապակցությամբ կողմերից որևէ մեկին մեղադրելուց, փոխարենը` կոչ անելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հարգել ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման հասնելու վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները:

«Մենք նաև կոչ ենք անում նախագահներին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի միջոցառումներ, որոնք կբարձրացնեն թափանցիկությունը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանագծին, և կնվազեցնեն այսօրվա միջադեպի նման իրադրությունների կրկնության հավանականությունը», - ասված է հայտարարությունում:

Միջադեպին անդրադարձել է նաև պաշտոնական Բրյուսելը՝ կոչ անելով հետաքննել ուղղաթիռի կործանումը: «Կարևոր է, որ կողմերը զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան գործողություններից ու հայտարարություններից, որոնք կարող են սրել իրավիճակը: Ավելին, կոչ ենք անում հետաքննություն անցկացնել միջադեպի շուրջ»,-ասված է Եվրամիության հայտարարությունում:

Հայտարարությամբ Եվրամիությունը նաև վերահաստատել է լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին ու երեք համանախագահներին: 

«Հակամարտության երկու կողմերն էլ պետք է խստորեն հարգեն հրադադարի ռեժիմը, զերծ մնան ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից և վերականգնեն ջանքերը` ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ընդգծում է պաշտոնական Բրյուսելը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, իր հերթին, մտահոգություն է հայտնում միջադեպին միջազգային հանրության արձագանքի կապակցությամբ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ Ադրբեջանի քայլերը նոր թափ են հավաքել, ինչը պետք է համարժեք արձագանքի արժանանա:

«Եվ ուրեմն, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել, որպեսզի ամերիկահայերը հեռաձայնեն, գրեն կոնգրեսականներին Ադրբեջանի այս քայլի վերաբերյալ: Կարևորը՝ սա աննախադեպ հարձակում էր, որ Ադրբեջանը արել է, և այսպես լռելյայն կամ հավասարակշռված խոսքերով՝ միջազգային կառավարությունների կողմից, բավարար չէ՝ կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ աշխատանքները», - շեշտեց Չուլջյանը:

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը, ի դեպ, անմիջապես արձագանքել է ամերիկահայության կոչերին՝ հայտարարելով․ - «Անզեն ուղղաթիռի խոցումը ԼՂՀ տարածքի վրա ցույց է տալիս Ադրբեջանի քամահրանքը մարդկային կյանքի նկատմամբ, և իր ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով բռնության սադրիչ գործողություններում ներգրավվելու նրա ցանկությունը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին