Դեկտեմբերի 11-ին, ժամը՝ 20։30-ին «Մոսկվա» կինոթատրոնի մեծ դահլիճում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Տուն տեղ» Մրցանակաբաշխությունը։
Այն ընդգրկել է ինտերիեր և էքստերիեր դիզայնի, հայկական ճարտարապետության, ժամանակակից արվեստի և հարակից ոլորտները։ Երեկոյի ընթացքում հայտնի կդառնան ոլորտի լավագույն մասնագետները։
Հայաստանյան և արտերկրյա հեղինակավոր մասնագետների խմբի որոշումների արդյունքում 14 անվանակարգում այս ոլորտի ներկայացուցիչները, հանրային դեմքերի կողմից, կստանան «Ապակե աղյուս» հատուկ մրցանակներ, ինչպես նաև բազմաթիվ այլ նվերներ՝ «Տուն տեղ» մրցանակաբաշխության գործընկերների կողմից։
Մրցանակաբաշխության հրավիրված հյուրերի ցանկում են բազմաթիվ խոշոր հայկական ընկերություններ, դիվանագիտական անձինք, հանրային դեմքեր և այլ ոլորտների անվանի ներկայացուցիչներ։
Մուտքը միայն հրավիրատոմսերով։