▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի նվերը Թուրքիային. թուրքական մամուլ

Նախօրեին Երևանում կայացած Հայաստան-Բուլղարիա ֆուտբոլային հանդիպման մասին թուրքական մամուլը գրում է, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր հաղթանակով փաստորեն նվեր արեց Թուրքիային 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխահի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում: Գրում է ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է, անցումային հանդիպումների իրավունք ստանալու են խմբերում երկրորդ տեղ գրաված լավագույն արդյունք ունեցող 8 հավաքականներ, որոնք էլ պետք է վիճարկեն աշխարհի առաջնության մրցաշարի վերջին 4 ուղեգրերը: Բուլղարիայի դեմ Հայաստանի տարած հաղթանակն ամրապնդեց Թուրքիայի հավաքականի դիրքերը` որպես խմբում երկրորդ տեղը զբաղեցնող և լավ ցուցանիշներ ունեցող հավակնորդ:

«Այսպիսով, շնորհիվ հայերի հաղթանակի, D խմբում ընդգրկված թուրքերն ազատվեցին անցումային խաղերին մասնակցելու հնարավորություն չունենալու վտանգից»,- գրում է «CNNTurk»-ը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին