▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄԷ-ի հավաքականի հետ

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մայիսի 27-ին, Շվեյցարիայում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի դեմ:

ԱՄԷ-ի թիմը աչքի չի ընկնում ուժեղ կազմով և ՖԻՖԱ-ի դասարակգման աղյուսակում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը: Վերջին երեք խաղերից երկուսում նրանք վստահ հաղթանակ են տարել Վիետնամի և Հոնկ Կոնգի հավաքականների նկատմամբ, իսկ Ուզբեկստանի հետ խաղն ավարտել ոչ ոքի 1-1:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը Բեռնար Շալանդի գլխավորությամբ մայիսի 25-ին կմեկնի Շվեյցարիա, որտեղ  նաև մայիսի 30-ին  հանդիպում կանցկացնի Ալժիրի թիմի հետ:


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին