▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Բուլղարիա. Какой привет, такой ответ

ASEKOSE.am-ին՝ ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Շեղունցի կողմից ուղարկված տեսանյութում ներկայացված են նախորդ տարի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և երեկ՝ Զվարթնոց օդանավակայանում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները:

Արդեն տեղեկացրել ենք, որ  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուները  երեկ՝ Զվարթնոց օդանավակայանում,  բուլղարացի ֆուտբոլիստներին ու նրանց հետ ժամանած երկրպագուներին դիմավորել են սուլոցներով և «цигани» վանկարկումներով: 

Հիշեցնենք, որ Սոֆիայում կայացած առաջին խաղի ժամանակ բուլղարացի երկրպագուները Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հասցեին վանկարկել էին «ցիգաններ»:

Հայաստան-Բուլղարիա հանդիպումը կայանալու է  այսօր ՝ Հանրապետական մարզադաշտում՝  ժամը 19։00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին