▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, բոլորը կիմանան ճիշտը․ Մխիթարյան

Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը: Այս մասին «Ազատությանն» ասել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Հավաքական չեմ վերադառնա»,- ասել նա՝ պատասխանելով այն հարցվին, թե եթե ֆեդերացիայի նախագահի փոփոխություն լինի, հնարավոր է՝ ինքը վերադառնա ազգային հավաքական։

Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում Հայաստանի հավաքականը բավականին բարդ իրավիճակում է, և ինչ հնարավոր քայլեր պետք է արվեն այդ վիճակից դուրս գալու համար, նա պատասխանել է․«Արդեն 3 տարուց ավելի ես չեմ խաղում հավաքականում, չգիտեմ ներքին խոհանոցը, չգիտեմ, թե ինչն է պատճառը, միայն կարող եմ հաջողություն մաղթել մեր տղաներին, որ կարողանան դուրս գալ այդ իրավիճակից։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին