▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու տնակային ավանների երեխաների ուղերձը աշխարհի բոլոր մանուկներին

    «Շիրակ կենտրոնը», Գյումրին մեր տունն է - Gyumri is our home երիտասարդական նախաձեռնությունը և «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաները`  երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հանդես եկան ուշագրավ նախաձեռնությամբ: Նրանք տնակային ավաններում բնակվող անօթևան ընտանիքների երեխաների մասնակցությամբ պատրաստեցին «Աշխարհի բոլոր մանուկներին» խորագիրը կրող նկար-ուղերձ, որում վառ գույներով պատկերված է խաղաղ երկինք և լուսավոր տուն։
     Այսօր՝ հունիսի 1- ին այն փակցրեցին Գյումրու Սախարովի հրապարակի հարակից տարածքում գտնվող «Շիրակ կենտրոնի» նորակառույց գրասենյակի պատին: Միջոցառման ավարտին ամերիկահայ բարերար Հերման Հինթիրյանի օժանդակությամբ Գյումրու անօթևան ընտանիքների երեխաներին բաժանվեցին փոքրիկ նվերներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին