▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գտնվեց․ Հռիփսիմե Առաքելյանը` Հայկ Մարությանի մասին

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը գրել է.

/filemanager/uploads/2020/04/week-1/Hripsime_Araqelyan.jpg

«Գտնվեց, ես ուրախ եմ, որ հայտնվել եք իմ երեկվա ռոզիսկից հետո,ես երջանիկ եմ, որ պատասխանում եք տիկին Naira Zohrabyan-ին՝ ուղղակի կարգով, բայց բառամթերքը, որն օգտագործում եք շատ զավեշտալի է, էդ ու՞մ եք ասում տականք, էն մարդկանց, որոնք գիտեն, որ դուք կարանտին եք պահում անգամ աշխատավայրում ու ձեր գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալի՞ս, էն որ ոչ ոքի հետ չեք հանդիպում ու կամազների ֆոնին բաց օդում սելֆի լայվն ամենաանվտանգն է՞։ Ձեզ կարող ենք ալկոգել ու դիմակ էլ տալ, ինչը միայն այն ժամանակ հայտնվեց քաղաքապետարանի շենքում, երբ կորոնավիրուսային արձակուրդից հետ եկաք,հասկանում եմ, սթրեսի մեջ էիք,փակվել էիք ու քաղաքապետարանի ողջ անձնակազմն՝ ի տարբերություն այլ պետական կառույցների, անդիմակ ու անալկոգել աշխատում էր, մինչև այն պահը, երբ Ձերդ մեծությունը ոտք դրեց կորոնաարձակուրդից քաղաքապետարանի շենք։

Միևնույն է, ես ուրախ եմ, որ մեր գրառումներին հետևում եք, գոնե երևանցին Ձեզ տեսավ։ Ինչ վերաբերում է Ձեր աշխատաոճին՝ զարմանում եմ, բա Ձեզ չե՞ն ասել, որ հիմա ամեն բան օնլայն է, երկիրը արտակարգ դրության մեջ է, և Դուք պարտավոր եք օնլայն հաշվետվողականություն ապահովել, ինչպես բոլորը, Դուք թիմից Ձեզ մի առանձնացրեք և Ձեր վախերը մի բարդեք առանձնահատուկ լինելու վրա, այսօր բոլորից տեղեկություն սփռվում է օնլայն, ճիշտը տեղում լինելն է ու չվախենալը, կորոնավիրուս, եթե վարակվեք էլ՝ շուտ կլավանաք, մի՛ մտածեք, կարևորը սարսափահար չլինեք, բա էդ մնացած պաշտոնյաները մարդ չե՞ն։

Դե Ձեզ տեսնեմ, դուրս եկեք ստերիլ տարածքից ու աշխատեք, տականքներ էլ մի փնտրեք, դա վատ տոն է ու 82% ձայն ստացած քաղաքապետին չի սազում, դուխով»,- գրել է Հռիփսիմե Առաքելյանը` դնելով #Մի_վախեցիր #գնա_աշխատանքի հեշթեգները: 

 

Կարդացեք նաև`Բոլորը սկսել են փնտրել Երևանի քաղաքապետին. ու ոչ թե նրա համար, որ ծնունդն ա, կամ բանակի քեֆը. Նաիրա Զոհրաբյան

Դիտեք նաև` Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին