▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազը վարչապետին ներկայացրել է «Աշտարակ կաթ» ի հետ կապված իրավիճակը

Նախաքննական մարմինը շարունակում է ստուգել «Աշտարակ կաթ» ընկերության սնանկության գործով առաջացած կասկածները:

Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց դատախազ Արթուր Դավթյանը` վարչապետի հարցադրմամբ որոշ մանրամասներ ներկայացնելով «Աշտարակ կաթ» ընկերության նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքից:

 

 

 

 

 

 

 

 

 

Դավթյանը շեշտեց, որ այդ գործով ստուգվում է ընկերության սնանկության փաստը, քանի որ շուրջ 200 քաղաքացիներ դժգոհություն էին ներկայացրել` պնդելով, որ վճարել են ընկերությանը, բայց ընկերությունն իրենցից գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել:

«Ծավալուն ստուգումներ են նշանակված, 200 տնտեսվարող սուբյեկտների կրիչներ են առգրավված: Բայց արդեն իսկ առկա փաստերը հիմնավորում են կատարված մուտքերը»,- կառավարության նիստում ասաց Արթուր Դավթյանը:

«Այսինքն քաղաքացիներն ընկերության առաքիչներին վճարել են, բայց այդ վճարումները փաստաթղթերով չեն արձանագրվել: Եվ երբ ընկերությունը սնանկացել է, այս քաղաքացիների նկատմամբ առաջացել է պահանջ, թե դուք այսքան պարտք ունեք ընկերությանը»,- նշեց ՀՀ վարչապետը` հավելելով, որ սա ևս հետևանք է գործարքը չփաստաթղթավորելու և ՀԴՄ կտրոն չպահանջելու սովորույթի:

 

 

 

 

 

 

 

 

 

«Այդ մարդիկ պնդում էին, որ վճարել են, բայց դրա ապացույցը չկար: Հիմա նախաքննության ընթացքում սկսում է հիմնավորվել այս մարդկանց վճարման փաստը»,- նշեց վարչապետը:

Հիշեցնենք` օրերս «Աշտարակ կաթ» ընկերության նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանը հայտարարել էր, որ գործարանն իր ձեռքից խլել են և մանրամասներ էր ներկայացրել՝ խոստանալով դիմել իրավապահներին՝ «արդարությունը վերականգնելու ակնկալիքով»:

Կարդացեք նաև՝ Սպիտակ հացն առողջությանը վնասում է, եկեք թանկացնենք. Թորոսյանը զայրացրեց Փաշինյանին

 

Իրեն չի հետաքրքրում բյուջեի մուտքը, հետաքրքրում է՝ էնքան թանկ լինի, որ ոչ ոք չծխի.Նիկոլ Փաշինյանը բարկացավ

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին