▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը տեղացած ինտենսիվ անձրևների արդյունքում վարարել են Դեբեդն ու Ձորագետը․ կան ավերածություններ

Գիշերը տեղացած ինտենսիվ անձրևների արդյունքում վարարել է Դեբեդն ու դրա վտակ Ձորագետը․ կան ավերածություններ

***

Լրագրող Սյուզի Բադոյանը գրել է․ 

Քաոս ա Տաշիրում, ԱԻՆ-ից մարդ չկա... ողջ գիշեր մարդիկ Տերից դուրս են վազել բարձրահարկեր կամ տների կտուրներն են բարձրացել։ Տաշիրում տներ են ջրի տակ անցել․․․Անասնագոմեր, խանութներ․․․

Միջպետական ճանապարհը փակ է․․․Ասֆալտ չկա․․․ 3 հատվածում քշել տարել է ճանապարհը պատնեշներով ու ծառախիտ բլուրներով։ Ալավերդիում գետը վարար հոսում է հիմա լրիվ անանցանելի է ճանապարհը։

Լրագրող Հրաչյա Պապինյանն էլ գրում է․ 

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԱՂԵՏ Է Գիշերը տեղացած հորդառատ անձրևի պաատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, ք

գետը քանդել է ճանապարհը և հավանաբար երկար շաբաթներ աներթևեկելի կլինի մայրուղին: Սանահին կայարանում գետի ջրերը հասել են շենքերի երկրորդ հարկեր: Բաղրամյանում գետափնյա առանձնատների տանքիներն են միայն երևում: Ալավերդու գլխավոր Թուամանյան փողոցի մի հատվածը գետի ջրերի տակ է, մակարդակն այնքան բարձր է, որ պատնեշներն էլ անցել են ջրի տակ: Ջրերը քշել տարել են ՙՙԿատաՙՙ սուպերմարկետի գույքը, մտել ոսկու խանութ, էկոնոմբանկ, պատկերասրահ: Դեբեդ թաղամասը կտրված է արտաքին աշխարհից, քանդվել է ճանապարհը, գետի ջրերը հոսում են նախկին ավտոկայարանի տարածքով: Գետի ջրերի տակ են Ախթալա, Քարկոփ բնակավայրերի շենքերի առաջին հարկերը: Ըստ մեր տեղեկության գետի ջրերը քշել տարել են գոմեր, անասուններ, մեքենաներ, կամուրջներ: Մ6 մայրուղու տարբեր հատվածներում արգելափակված մարդիկ են և մեքենաներ: Վերջին զանգի արարողությունների մասնակից շատ երեխաներ չեն կարողանում վերադառնալ Հաղպատից, որտեղ վերջին զանգի արարողությանն են մասնակցել: Առայժմ այսքանը:

***

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։
Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհը ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին