|
«Գազալցակայանը պատվերով պայթեցրել են»,-լրագրողներին հայտնեց սեփականատիրոջ՝ Շուշանիկ Հայրապետյանի ամուսինը՝ չցանկանալով կադրում երևալ։ Նա հայտնեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի գործը բացահայտվի։ *** |
|
«Գազ օիլ» ՍՊԸ ընկերութան տնօրենը լրագրողների հետ զրույցում հաստատեց հոր՝ սեփականատիրոջ ամուսնու խոսքերը, թե գազալցակայանը միտումնավոր պայթեցրել են․«Սա միանշանակ դիտմամբ է արված։ Անուններ չեմ ասի, հետաքննությունը կպարզի։ Մենք որպես մասնագետ հասկանում ենք, որ հեղուկ գազի ցիստեռները նման կերպ իրենք իրենցով չէին պայթի, բացառվում է»,-ասաց, նա՝ փաստելով, որ ընկերությունը ունի գործունեության օրինականությունը և անվտանգությունը ապացուցող բոլոր փաստաթղթերը, որոնք նա պատրաստ է տրամադրել համապատասխան մարմիններին։ Կազմակերպության սնանկության մասին լուրերը տնօրենին և նրա հորը հունից հանեցին․ «Տարեկան 500 մլն մուծողը գնում է սնանկությա՞ն, ամոթ է, պարապ են մնացել»,-ասացին նրանք՝ չցանկանալով կադրում երևալ։ |
|
ՀՀ ՆԳՆ—ն հայտնում է․ «Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան մայրուղու 6/1 հասցեում գտնվող «Գազօիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում տեղի է ունեցել հեղուկ գազի ցիստեռնի (37 տ) պայթյուն՝ հրդեհի բռնկումով: |


