▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածո՞ւ

«Այսինքն, գնաս հանձնվե՞ս…Դա նույնն է, թե բռնաբարվես ու ասես՝ խելոք բռնաբարվելու պարագայում խաղաղություն կտիրի: Նման խաղաղություն պետք չէ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին կողմ լինելու մասին՝ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև քարոզարշավին:

«Այս Ընտրական օրենսգիրքը հակաազգային փաստաթուղթ էր, թշնամանք, ընդհարում, լարվածություն ստեղծելու նպատակ էր հետապնդում: Սակայն Գեղարքունիքի մարզում, որտեղ ես մասնակցում եմ ռեյտինգային ընտրարշավին, փառք Աստծո, նման դեպքեր տեղի չեն ունեցել: Մարզի բոլոր քաղաքներում և գյուղերում մեզ լավ են ընդունել, մարդիկ անգամ կտրում էին Ծառուկյանի ճանապարհը՝ հանդիպելու խնդրանքով: Ուստի, «Ծառուկյան» դաշինքի շանսերը բարձր եմ գնահատում»,-նշեց նա:

Հետաքրքրվեցինք՝ ո՞վ է «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուն. «Ամենահուզիչ հարցը հիմա դա՞ է: Ես վարչապետ պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին: Դա իմ ցանկությունն է, բայց նա կարող է ասել՝ շնորհակալություն, պարո՛ն Բոստանջյան, հակված չեմ լինել վարչապետ»,-նկատեց Վարդան Բոստանջյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին