▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆանտաստիկ պայքարում «Բարսելոնան» հաղթեց Մադրիդում . Ռեալ 3-4 Բարսելոնա

Կայացավ Իսպանական Էլ Կլասիկոն,որն ավարտվեց Բարսելոնայի հաղթանակով 4-3 հաշվով:

Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացեց Անդրես Ինիեստան:20 -րդ և 24-րդ րոպեներին Դի Մարիայի կատարած գոլային փոխանցումներից հետո դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման ՝ առաջ մղելով իր թիմին:42-րդ րոպեին Լեո Մեսսին հավասարեցրեց հաշիվը ՝ 2-2 ՝ դառնալով Սուպեր Կլասիկոների պատմության լավագույն ռմբարկու:

55-րդ րոպեին Մասկերանոն իր տուգանային հրապարակում խաղտեց կանոնները Ռոնալդուի նկատմամբ և վերջինս հստակ իրացրեց 11 մետրանոցը ՝ 3-2:

Եվ ինչ Էլ Կլասիկո առանց կարմիր քարտի. 64-րդ րոպեին Սերխիո Ռամոսը վերջին հույսի խաղտման համար հեռացվեց խաղադաշտից,իսկ 11 մետրանոցի նշակետից չվրիպեց Լեո Մեսսին ՝ 3-3:

83-րդ րոպեին այս խաղում նշանակվեց 3-րդ 11 մետրանոցը և Լեո Մեսսին կրկին անվրեպ էր ՝ 3-4 և հեթ-տրիկ արգենտինացու օգտին:

 

Ռեալ Մադրիդ 3-4 Բարսելոնա

Գոլերը ՝ Բենզեմա 20′ 24′ Ռոնալդու 55 ‘- Ինիեստա 7′ Մեսսի 42′ 65′ 84

footballcity.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին