▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես լավ եմ, շատ լավ բժիշկներ ունեք, գոհ եմ ամեն ինչից. վիրավոր ֆրանսիացի լրագրողը՝ Արցախի նախագահին

Երեկ՝ ուշ երեկոյան, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ադրբեջանի զինուժի հրետակոծությունից Մարտունի քաղաքում վիրավորված Le Monde-ի թղթակիցներին` Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզին և Ալան Կավալին:

Տեսանյութն Արցախի նախագահը հրաարակել է ֆեյսբուքյան իր էջում եւ նշե. «Մեր բժիշկների արագ և արհեստավարժ աշխատանքի շնորհիվ նրանց կյանքին այևս վտանգ չի սպառնում»:

Բժիշկը նշում է, որ առավել ծանր վիճակում գտնվող ֆրանսիացի լրագրողի ներքին օրգանները չեն վնասվել,  ունեցել է աջ սրունքի բազմաբեկոր կոտրվածք, բազմաթիվ պատռված վերքեր, հաջողվել է նրան դուրս բերել տրավմատիկ շոկից եւ վիճակն այժմ ծանր կայուն է:

Արցախի նախագահը նշել է, որ հայ եւ ֆրանսիացի ժողովուրդներն աղոթում են նրանց շուտափույթ ապաքինման համար:

Մյուս վիրավորն Արցախի նախագահի հետ զրույցում հայտնեց, որ ինքը լավ է զգում, Արցախը հրաշալի բժիշկներ ունի, գոհ է բոլորի վերաբերմունքից:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին