▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ինչքա՞ն չուզող բ**ի ծնունդ կա էս ազգի մեջ... Հանգիստ վեր ընգեք տեղներդ․ Գևորգ Գրիգորյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Եվս մեկ անգամ բոլորի անունից շնորհակալություն եմ ասում ջերմատեսիլների և դռոնի համար։

Իմ ողջ նկարահանող անձնակազմին ու դերասաններին, ու նրանց ընկերներին, և այն անծանոթներին, ում օպերատիվ քայլերով այս ամենը հասավ իր նշանակետին, ՇՆՈՐՀԱԿԱԼ ենք անկեղծ! Էս ամենը մեզ 20-րդ դարից բերեց 21-րդ դար։

ԲԱՅՑ՝ ով ոչնչով չի կարող,կամ չի ուզում օգնի, ինձ թվումա օգնողներին բարոյական ոչ մի իրավունք չունի քննադատելու, ոչ մի հարցում։ Թե ոնց են անում, ինչ են անում, մարդիք իրանց ընտանիքից կտրում անում են, անում էն իրանց ժամանակի ու գումարի հաշվին, ու մենակ ձեր նման գանդ….երն են պակաս կողքից, իրանց պարապ քննադատությամբ։

Էտ դիշովի «Ռեկլամ եք անու՞մ, լուռ արեք», «հա յանիմ ինչ եք ցուցադրում» ասողներին կասեմ՝ հանգիստ վեր ընգեք տեղներդ, ձեններդ չհելնի, էս կռիվը կվերջանա, չեմ ալարի, սաղիդ դու՛ռը կծեծեմ սկզբում, հետո ձեզ։

Էս ինչքա՞ն չուզող բ..ի ծնունդ կա էս ազգի մեջ,  արա, թուրքը ձեզա տենում ուրախանում, որ ստեղ խառնակիչ քրեր ախպերներ ունի, որոնք տունը, ձիվանին նստած, պարապ, ֆեյսբուք են գլորում թզբեխի նման ու ցեխ շպրտում լիքը բան անող մարդկանց վրա։ Ձեր նման պոռնիկի վաստակներին ո՞նցա էս հողը տանում։

Եթե էս կարդում ես, տենց բան ես գրել, ու մտածում ես, որ գրածս քեզ չի վերաբերվում, իմացի որ վերաբերվումա!! հենց քեզ!!

Իսկ գիտակից հայրենակիցներիս՝ անկախ օգնել չօգնելուց, դա չէր ասածիս առանցքը, իմ բարի ու կամեցող,մեծ սրտով հայրենակիցներին, ձեր լինելը արդեն օգնությունա, բոլորիտ խաղաղ գիշեր, խուճապների մի մատնվեք, սահմանին շատ հզոր տղեք են կագնած, իմ մասին չի խոսքը, ու էտ տղեքը սարի պես կանգնած են։

Մեզ խաղաղություն մի մաղթեք, մեզ հաղթանակ մաղթեք, էտ հաղթանակի հույսով են զոհվել տղեքը, ոչ մեկ պարտված խաղաղության համար չի կռվել ու կռվում, հաղթելու հույսով են կանգնած մնացածը։ Ոչ մեկ, զենքը ձեռքին խաղաղություն չի մուրում ճակատագրից, ով էլ մուրումա արդեն պարտվածա, ուղղակի տեղյակ չի, ՄԻ՛ համակերպվեք պարտության հետ, գոնե ներքուստ, մենք էտ տեսակը չենք։

Խաղաղությունը երկարատև կարա լինի մենակ հաղթանակի դեպքում, ու էտ,թեկուզ դեռ հեռու հաղթանակի համար,մենք կկռվենք,կկռվենք ու էլի կկռվենք, ինչքան պետք լինի։

Առանց պաթոսի…

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին