▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջի stories բաժնում նոր հրապարակում է արել՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմին:

«Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է... Որդեկորույս ծնողների համար`սրբացած Եռաբլուրն է «տուն» դարձել: Սրբացած մահիճը`Հայոց Որդիների,, եղբայների ու հայրերի... Եռաբլուրը`Հայաստանի գոյության Մատյանն է. անուն առ անուն, կյանք առ կյանք`Հավերժ հիշելու ու երախտագետ լինելու Սրբացած մի Տուն: Եռաբլուրում սառը քամին էսօր անուժ է. հավաքված Ծնողների տաք սրտերով`որդիները պաշտպանված են... բոլորից ու ամենից», - գրել է Նազենին:

Ավելի վաղ դերասանուհին մեկ այլ հրապարակում էր արել, որում կիսվել էր պատերազմից առաջ եւ հետո տարբեր հայացքներ ունենալու, պատերզամի, հայրենիքի մասին իր մտքերով։

«․․․Քանի-քանի տուն մնաց առանց ավյունի, առանց խառը թեմաներով քննարկումների կամ «ճշտով» իրենց ծնողներին բան բացատրողների...Որքան տարբեր է հայացքը՝ պատերազմից առաջ ու հետո: Տարբեր են աչքերը, զգացածդ ու սերը:

Հայրենիքը ուզում ես գրկել ՝ որդուդ նման... պինդ գրկել ու ճզմել մեջդ, որ... չկորցնես...Մեր Գոյության հավասարման մեջ բոլորը անհայտ են, իսկ մեզ ասում են լուծեք...

Անլուծելի էդ հավասարումը լուծման մի ձև ունի միայն. սեր, գժի պես, անպարփակ ու խելահեղ կամքով սիրելը, ապրելը, շատանալը, իրար նկատմամբ էլ կիսատ չլինելը, մի ոտով ուրիշ երկրի ճամփեն չտրորելը... Սովորելը, զարգանալը, կարդալը, ուժեղանալը... լինելը», - գրել էր Նազենին:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին