▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգը չէր ստացվում, դրա համար էլ Քարիմովի մահվան լուրն այսքան թաքցնում էին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան լուրը վերջապես հաստատվեց: Այն, որ Քարիմովը մահացել է շատ ավելի վաղ, գիտեն բոլորը: Սակայն թե ինչու այդ լուրը հայտնեցին այսքան օրեր անց՝ տարբեր մեկնաբանություններ կարելի է տալ: Ոմանց կարծիքով այդ լուրն իսկական խուճապ կառաջացներ, եթե այդ մասին հայտարարվեր միանգամից:

Ուստի հասարակությանը աստիճանաբար նախապատրաստելու համար ժամանակ էր պետք: Վերլուծաբանների մյուս մասի կարծիքով էլ այդպես արվեց, որպեսզի այս ընթացքում իշխանությունը կողմորոշվեր Քարիմովի հավանական իրավահաջորդի հարցում:

Եվ միայն նրա դուստրը պարզություն մտցրեց այս խառնաշփոթի մեջ, երբ այսօր, հոր մահվան լուրն ի աշխարհ տարածելուց երկու ժամ անց համացանց ներբեռնեց արդեն ձայնագրված, ձայնադրված ու անգամ տեսահոլովակի վերածված սիրելի հոր հիշատակին գրված իր նոր երգը:

Հիմա այլևս ոչ մի կասկած ու տարակուսանք չկա, որ Քարիմովի մահվան լուրը նրա մահից 10 օր հետո աշխարհին հայտնելու միակ պատճառն այն էր, որ Գյուլնարայի մուսաները լքել էին նրան և ոչ մի կերպ չէր ստացվում երգ գրել: Այս հարցում Գյուլնարան խոշոր հաշվով զիջեց իր ադրբեջանցի «բախտակից» Լեյլա Ալիևային, որն իր սիրելի պապիկի հիշատակին նվիրված երգը հասցրել էր գրել պապիկի մահից հինգ րոպե առաջ...

Լիլիթ Վանեցյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին