▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի ԵՎԱ ՐԻՎԱՍԻՆ կրկին ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ

Երգչուհի Եվա Ռիվասը, ով նախորդ տարվա մայիսին ԳՈՀԱՐ  երաժշտախմբի  երևանյան համերգի գլխավոր փորձից առաջ  որովայնի շրջանում սուր ցավեր էր ունեցել և անհապաղ վիրահատվել, Ռուսաստանում կրկին  ենթարկվել է  վիրահատության:

Երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանը bravo.am-ին տեղեկացրել է, որ երգչուհու` մեկ տարի առաջ ծագած հիվանդությունը սրացում է ունեցել. «Ես, էթիկայից ելնելով, չեմ կարող հրապարակել մանրամասները: Միայն կարող եմ ասել` կանացի բավական լուրջ խնդիր էր: Այժմ Եվան վերականգնողական փուլում է եւ միաժամանակ մտածում է նոր անելիքների մասին»:

Վալերի Սահարյանը նաև նշել է, թե Եվայի հիվանդությունը ոչ մի պարագայում չի կարող պատճառ դառնալ բեմից հեռանալու համար. «Իր նման երգչուհին պարզապես չի կարող առանց բեմի: Վերականգնողական փուլից հետո Եվան անպայման նոր ծրագրերով, նոր ասելիքով կներկայանա իր հանդիսատեսին»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին