▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ-ն  ձերբակալել է Արշակ սրբազանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Փաստաբան Արսեն Բաբայանը՝ Արշակ Սրբազանի մեղադրանքի մասին

Քննչական կոմիտեից ձերբակալված Արշակ սրբազանի նկատմամբ կալանքը` որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Կալանավորված Միքայել և Բագրատ Սրբազաններին նույնպես նա է կալանավորելու միջնորդություն ներկայացրել։  Մասիս Մելքոնյանն Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին,-հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել: Ավելի անհեթեթ բան չէինք լսել․․․ Ավարտվեց Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով: Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»,-հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:

***

Բագրատ Սրբազանն ամբողջական զորակցություն հայտնեց քիչ առաջ ձերբակալված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին

Արշակ Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելու մեղադրանքով․ ՔԿ

***

Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի

Փաստաբան Արսեն Բաբայան

***

Հայաստան՝ բանտ բաց երկնքի տակ

Նիկոլի ավտորիտար վա-բանկը շարունակվում է։ 

Խղճի ազատության պատճառով անազատության մեջ հայտնված Արշակ Սրբազանին իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում։

ՀՀԿ Փոխնախագահ
Արմեն Աշոտյան

***

ԱԱԾ-ն  ձերբակալել է Արշակ սրբազանին.Ինչպես նշել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։

***

Արշակ Սրբազանի իրավունքների խախտման փաստով գործը հարուցում են, այդ գործով Արշակ Սրբազանին հարցաքննում և հենց իրեն էլ ձերբակալում են... Գրել է փաստաբան  Սոս Հակոբյանը։

Դիտեք նաև՝ 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին