▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում մեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է

Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացավ վթարի վայրից։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին