▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտների, այնուհետև նրանց ծնողների միջև

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 նորակառույց դպրոցի պաշտոնական բացումից օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտներից մի քանիսի, այնուհետև նրանց ծնողների միջև։ Հարուցվել է քրեական գործ։ Sputnik Արմենիային հասած տեղեկությունների համաձայն` կռվի պատճառը եղել է այն, որ տղաներից մեկը դպրոցում փորձել է մարիխուանա տեսակի թմրանյութ իրացնել, ինչի մասին իմացել են նրա համադասարանցիներն ու հորդորել, որ նման գործերի չխառնվի։ Այժմ «տղայական ռազբորկաները» շարունակվում են դպրոցից դուրս, բայց ոչ միայն 14–15 տարեկան տղաների, այլ նրաց մեծ եղբայրների մասնակցությամբ։ Զերծ մնալով որակումներ հնչեցնելուց ու անուններ տալուց, Sputnik Արմենիան պաշտոնական տեղեկություններ ստանալու համար դիմել է պատկան մարմիններին։

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ըստ հաղորդման` դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

«Ըստ տեղեկության` երեխան վնասվածքը ստացել է դպրոցի 2 այլ աշակերտների հետ վիճաբանության ընթացքում։ Դրանից հետո դպրոցում ուսուցիչների ներկայութամբ միջադեպ է տեղի ունեցել երեխաների ծնողների մասնակցությամբ, որոնք հրավիրված են եղել դպրոց` աշակերտներին կարգի հրավիրելու հորդորով»,– հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Երեխաների ծնողների միջև ծեծկռտուքի ժամանակ մեկ անձ է տուժել հարվածների հետևանքով։ Դեպի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ 195–րդ հոդվածի 2 մասի 5–րդ կետով և 194–րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

Երկու վարույթները միացվել են իրար , համատեղ քննություն է իրականացվում ։ Հիվանդանոց տեղափոխված երեխան և հարվածներ ստացած տղամարդը ճանաչվել են տուժող։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Հարցին, թե որն է եղել վեճի պատճառը, Աբրահամյանը չպատասխանեց` նշելով, որ դա քննության առարկա է, որը կպարզվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին